Տեսանյութեր Քաղաքականություն 

Պարո՛ն Աջապահյան, հաճախ մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Միքայել Սրբազանին (տեսանյութ)

analitik.am

Անցած շաբաթ ԱԺ-ում կառավարության 2022թ-ի ծրագրի զեկույցի քննարկման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պետություն-Եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե կառավարություն-Եկեղեցի հարաբերությունները լավ չեն, ապա լավ չեն Եկեղեցու հարաբերությունները Աստծո հետ։

Վարչապետի այս հայտարարությունից որոշ եկեղեցականներ, քաղաքական գործիչներ, գրպանային լրատվամիջոցներ փորձեցին սկանդալ ստանալ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով,  քաղաքական կեցվածքով, ով առիթը  բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել  ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է  վարչապետի հայտարարությունը՝ հնչեցնելով վիրավորական  արտահայտություններ երկրի ընտրված  ղեկավարի հասցեին։ Նշելով, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ ու ավելացնում է, որ նախկին իշխանությունները ևս Աստծուց էին  ու եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում, որ նախկին իշխանությունները ընտրված չէին, հետևաբար չէին կարող Աստծուց լինել»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ սա է իրենց ու նախծկին իշխանությւոնների հիմնական տարբերակիչը։

«Պարոն Աջապահյան,  Ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խոսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման,  ներման, հոգևոր ճանապահով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք»,- ասաց պատգամավորը:

Նույն շարքից