Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է, չեմ ուզում, որ մեր գործընկերները ուտեն այս «կուտը»․ Իշխան Սաղաթելյան

analitik.am

«Մեր ժողովրդին պետք է նախապատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդության, անցնող երեք տարվա մեջ ձեռքներս ծալած չենք նստել, պետք է փորձենք՝ մինչև ստացվի։ Չեմ ուզում մտնել պառակտիչ ու այլ նպատակներ հետապնդող խոսակցությունների մեջ, որովհետև դա մեր ընդհանուր գործին ոչինչ չի տալու։ Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլը արդեն հանձնել է ամեն ինչ ու ընդդիմադիր դաշտի ինչ-որ ուժեր պատրաստվում են ընտրությունների, մեր խնդիրը դա չէ ու ընդդիմադիր դաշտում մենք հակառակորդներ չունենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ  ընդդիմության գործողությունները կառուցողական են դարձել, պատգամավորը ասաց․

«Եթե նրա գլխին մի բանով չես խփել, նա դա արդեն որակում է  կառուցողական, մեծ առաջընթաց կա, բայց չեմ ուզում, որ մեր համակիրները ու ընդդմադիր գործընկերները ուտեն Նիկոլի «կուտը», ի՞նչ է նշանակում կառուցողական, Նիկոլի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է»։

Նույն շարքից