Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Սիրո՞ւմ են արդյոք երևանցիները Տիգրան Ավինյանին. Տեսանյութ

analitik.am

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոնդ թաղամասի, որտեղ նաև զրույց է ունեցել լրագրողների հետ: Զրույցի ընթացքում Ավինյանը խոսել է «Նեմեսիս»-ի արձանի, Կոնդի խնդիրների, լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին:

Սակայն զրույցի թերևս ամենահիշարժան պահն ապահովել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է սպիտակ գույնի ավտոմեքենան բարձր ազդանշան հնչեցնելով անցնում Ավինյանի կողքով: Ընդ որում, մեքենան անցնում է շատ մոտ՝ կարծես միտումնավոր վախեցնելով փոխքաղաքապետին:

Սա փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես են վերաբերվում Երևանի բնակիչները քաղաքապետի տեղակալին, ով հավակնում է դառնալ քաղաքապետ: Ի դեպ, Ավինյանը վստահ է, որ գործող իշխանությունները չեն փոխելու իրենց որոշումը Երևանի քաղաքապատեի թեկնածուի մասով:

Երևանում ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին: Դրանք կլինեն հերթական ընտրությունները:

Նույն շարքից