Միջազգային 

Վաղվանից արտերկրում բնակվող թուրքերը կսկսեն քվեարկել

analitik.am

«Վաղը՝ մայիսի 20-ին, մեկնարկում է Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը արտերկրում և մաքսակետերում»։

Այս մասին հրապարակումը տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան էջում։

Էրդողանը հիշեցրել է ընտրողներին իրենց ժողովրդավարական իրավունքների իրականացման կարևորության մասին և հորդորել է ակտիվ լինել քվեարկության գործընթացում. «Ամենաբարձր մակարդակով սպասում եմ ձեր կամարտահայտությանը»։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը տեղի կունենա մայիսի 20-24-ին, իսկ Թուրքիայում՝ մայիսի 28-ին։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,52%-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։

Նույն շարքից