Գլխավոր Իրավական Լրահոս 

Ջորջ Սորոսն ինքն իրեն համարում է անբարոյական մարդ. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նարեկ Մալյանի վերաբերյալ գործի քննությունը: Այս պահին ճառով է հանդես գալիս Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Պաշտպանը նշեց, որ Մալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կրում է բացահայտ քաղաքական բնույթ, այն որևէ կապ չունի իրավաբանության հետ, դրա սկզբնական պատճառները հանդիսանում են իր վստահորդի հասարակական-քաղաքական գործունեությունը, հրապարակավ հայտնած կարծիքները ու քրեական հետապնդման միակը նպատակը Մալյանին լռեցնելն է:

Աթանեսյանը, հիմնավորելով, որ գործը քաղաքական հետապնդում է, դատական նստում ընթերցեց Մալյանին առաջադրված մեղադրանքից մի հատված, որը վերաբերում է Ջորջ Սորոսին ու Բաց հասարակությունների հիմնադրամին, մասնավորապես՝ Սորոսի աշխարհայացքին:

Պաշտպանը հարց է բարձրացնում, թե ինչ ասել է Ջորջ Սորոսի աշխարհայացք. «Ջորջ Սորոսն ինքն իրեն համարում է անբարոյական մարդ: Դա հասանելի է համացանցում: Մարդն ինքն իրեն համարում է անբարոյական: Անբարոյականին ի՞նչ աշխարհայացք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից