Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։

Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդվել։

Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

 

Նույն շարքից