Հասարակություն 

Իտալիայում տուրիստական օդանավ է կործանվել

analitik.am

Իտալիայի հյուսիսում երկտեղանոց PA-18 տուրիստական օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է Ultima Ora-ն՝ հավելելով, որ ողբերգության արդյունքում երկու զոհ կա:

Միջադեպը տեղի է ունեցել Տրեվիզո քաղաքի մոտ, օգոստոսի 15-ին երեկոյան: Փրկարարներին հաջողվել է շատ արագ հասնել դեպքի վայր, մարել բռնկված օդանավը, սակայն ուղևորներին փրկել չի հաջողվել:

Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ:

 

Նույն շարքից