Լրահոս Ռազմական 

ՌԴ ՊՆ Հրվ. ռազմական օկրուգի մեխնիկներն ու վարորդները բարձրլեռնային գոտում վարժանքներ կանցկացնեն

analitik.am

ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հայաստանյան ռազմաբազայի անիվավոր և թրթուրավոր մեքենաների վարորդները և մեխանիկները կմասնակցեն լեռնային խոչընդոտների հաղթահարմամբ վարման վարժանքներին։

Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կանցնեն ձորերով՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտները՝ օգտագործելով ստանդարտ ինքնահանման միջոցներ։ Նաև կմշակվեն մանևրելու հնարքներ՝ վերելքների և վայրէջքների մեծ զառիթափությամբ, ոլորանների վրա տարբեր բարդության շրջադարձերով լեռնային ճանապարհներով երթուղին նվազագույն թույլատրելի արագությամբ անցնելու համար:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու խրված մեքենաների տարհանման և վատ տեսանելիության պայմաններում պայմանականորեն անսարք մեքենաների քարշակման ստանդարտների մշակմանը։

Պարապմունքները կանցկացվեն Ալագյազ բարձր լեռնային պոլիգոնում՝ ծովի մակարդակից 1,5-ից 2,5 հազար մետր բարձրության վրա։

Նույն շարքից