Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Լաչինի միջանցքը գտնվում է ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվությունից դուրս․ Բորել

analitik.am

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանի իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը․

«ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով»,- ընդգծել է նա։

Բորելը շեշտել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս․

«Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երևում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների և նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ մենք փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել», - նշել է նա։

Նույն շարքից