Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Պարոն Մամիջանյան, Դուք դպրոցի հանդեսում մաքսիմում կարող էիք Ձյունանուշիկի դեր խաղալ, չշշկռվեք. Նարեկ Գրիգորյան

analitik.am

Ազգային ժողովը շարունակում են քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Ելույթների ժամին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, դիմելով Հայկ Մամիջանյանին, անդրադարձավ վերջինիս կողմից արված հայտարարոթյանը, որ սա Ազգային ժողով է, ոչ թե դպրոց, կամ դպրոցի հանդես:

«Դպրոցի հանդեսում Դուք մաքսիմում կարող էիք Ձյունանուշիկի դեր խաղալ, պարոն Մամիջանյան»,-ասաց նա:

Երբ Մամիջանյանը տեղից արձագանքեց, Գրիգորյանն ասաց՝ «Չշշկռվեք մյուս անգամ ինձ ընդհատեք»:

Երբ կրքերը լարվեցին, Ալեն Սիմոնյանը հանդարտության կոչ արեց:

Նույն շարքից