Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Հեռացած ռուսաստանցիներին կոչ են անում վերադառնալ, քանի որ հետագայում «այդ հնարավորությունը կարող է չլինել»

analitik.am

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ ավելի լավ է, որ ՌԴ-ից հեռացած քաղաքացիները վերադառնան, քանի որ ավելի ուշ նման հնարավորություն կարող է չլինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է արել իր Telegram ալիքում:

«Մեկնողներից շատերին վերաբերվել են՝ ինչպես երկրորդ կարգի մարդկանց: Երբ նրանք մեկնում էին, մտածում էին, որ կկարողանան խաղաղ, հանգիստ նստել իրենց տեղում: Պարզվեց՝ այդպես չէ: Աշխատանք չեն տալիս։ Դպրոցներում երեխաներին հալածում են: Ձեռնարկությունները սնանկացնում են», - գրել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակի կարծիքով՝ «մեկնածների շուրջ ստեղծված իրադրությունն ավելի լավ հասկանալու համար բավական է ծանոթանալ Չեխիայի նախագահի հայտարարությանը, որն արտասահմանում ապրող Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկել է ուղարկել համակենտրոնացման ճամբարներ»։

«Նման խոսքերից հետո մեր քաղաքացիները, որոնք մինչև հիմա մնում են արևմտյան երկրներում, պետք է մտածեն, թե իրենք ուր են մեկնել, ինչ են գտել և ինչ է իրենց սպասվում։ Հաշվի առնելով այն, թե ինչ տեղի է ունենում, ճիշտ կլինի, ի վերջո, հասկանալ, որ այսօր վերադառնալու հնարավորություն կա, վաղը Արևմտյան Եվրոպայում սրվող հիստերիայի պայմաններում այն կարող է այլևս չլինել», - գրել է Վոլոդինը:

Պետդումայի խոսնակը հայտնել է, որ 2022 թ. փետրվարից հետո մեկնած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին արդեն վերադարձել են Ռուսաստան, և այդ գործընթացը շարունակվում է։

Նույն շարքից