Գլխավոր Լրահոս Տնտեսություն 

Եթե տաքսիում չլինի անկանխիկ վճարելու հնարավորություն, ուղևորը կարող է չվճարել, ասել՝ ցտեսություն ու գնա իր գործերով. Նիկոլ Փաշինյանը խոսեց միջնաժամկետ պլանների մասին

analitik.am

Տաքսիների հարցում էլ մենք պետք է կանխիկի շրջանառությունը կրճատենք ու միջնաժամկետում վերացնենք: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա աշխարհում ընդունված է, և տաքսիներում նույնպես պոստերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ վճարելու հնարավորություն կա սմարթֆոնների հավելվածներով, բայց դա էլ պետք է մեր հեռանկարներում լինի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, չպետք է կայացնել որոշումներ ու սպասել՝ հետագայում կիրականացվեն, թե չէ: Նա նշեց, որ այստեղ էլ շահառուներին պետք է օգնության կանչել. «Շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե օրինակ քարտով է երթևեկում կամ կանխիկ վճար չունի, եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարման հնարավորություն, պետք է շահառուներին որոշակի հնարավորություններ տանք, որովհետև դա շահառուի պարտավորությունը չպետք է լինի ապահովել որ ինքը կանխիկ դրամ ունենա, էլեկտրոնային դրամ ունենա և այլն: Դա ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե նաև չվճարելու, որովհետև դա իր պարտավորությունը չպետք է լինի:

Եթե մենք ասում ենք, որ տաքսիում պետք է լինի անկանխիկ վճարման հնարավորություն, ուրեմն ով տաքսի գործունեություն է ծավալում, պետք է ապահովի անկանխիկ վճարման հնարավորություն: Ես չեմ ասում, որ դա վաղը պետք է լինի, սակայն մենք սա պետք հաշվի առնենք միջնաժամկետ հորիզունում: Եթե կա անկանխիկ վճարման հնարավորություն, շահառուին պետք է օրենքով հնարավորություն տանք ասել՝ շնորհակալություն, ցտեսություն ու գնա իր գործին»,-ասացնա:

Նույն շարքից