Իրավական Լրահոս Հայաստան 

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ազատ կարձակվի 40 միլիոն դրամ գրավի դիմաց

analitik.am

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», ազատ կարձակվի գրավի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել իմ պաշտպանյալին»,– հայտնեց Հարությունյանը։

Նշենք, որ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահն է։ Մայիսի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ նրա կալանքը ևս մեկ ամսով երկարաձգվել էր։

Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից