Լրահոս Հայաստան Հասարակություն 

Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվեին» հագուստի պատճառով․ պատգամավորը ահազանգում է

analitik.am

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է:

Քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ էլի ուշադրություն, հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ ... հագուստ կրելը»:

Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:

Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:

Հ. ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»:

 

 

Նույն շարքից