Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Անամոթությունն էլ չափ ու սահման ունի

analitik.am

Երևանի քաղաքապետարանը կեսբերան շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը:

Քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ հրապարակում է արվել՝ Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը: Ու վերջ:

Քաղաքապետարանի այսպիսի շնորհավորանքը վառ ապացույց է այն բանի, թե ինչպես են մայրաքաղաքի իշխանությունները վերաբերվում ՀՀ գլխավոր օրենքին: Փոխարենը Սահմանադրության օրն ավելի երկար տեքստով շնորհավորել է Երևանի քաղաքապետի աթոռը զավթած Փոսի Տիկոն:

Հատկանշական է, որ օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, այսինքն՝ առաջին դեմքերը: Ստացվում է, որ ձախողված պարետն այնքան է կորցրել ամոթը, որ արդեն առանց թաքցնելու իրեն առաջին դեմք է երևակայում:

Ավինյանը քիչ չէ ինքն է ուղերձ հրապարակում Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի փոխարեն, մի բան էլ արգելում է քաղաքապետարանին պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ հրապարակել: Ի դեպ, Ավինյանն այս օրերին գտնվում է Իտալիայում ու, ինչպես հայտնում է իր էջում, տարբեր հանդիպումներ է ունենում:

Թե որպես ով է մեկնել Իտալիա, որպես ով է հանդիպում օրինակ Նեապոլի քաղաքապետի հետ, հարցեր է առաջացնում:

Այսքանից հետո Երևանի քաղաքապետի դե յուրե պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին մնում է ուղղակի չերևալ հանրության աչքին, իսկ երևալուց գոնե չասել, որ ինքը Երևանի քաղաքապետի պաշտոնակատարն է:

Տիգրան Ավինյանին, մեղմ ասած, չեն հետարքրքում, ոչ իր կոլեգայի ինքնասիրությունը, ոչ իր ամոթը, ոչ ՀՀ Սահմանադրությունը, որի կապակցությամբ, իբր, շնորհավորական ուղերձ է հղել:

Նույն շարքից