Հասարակություն Պատահարներ 

Երևանի «Գոլդն Սեքնդ» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

analitik.am

Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկակության Մաշտոցի բաժին ահազանգ  ստացվել, որ բժիշկների շտապօգնության 21-րդ խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան 15/6 հասցեում գտնվող «Գոլդն Սեքնդ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 205 սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 47-ամյա Գևորգ Հ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Եվ սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նույն շարքից