Լրահոս Պատահարներ 

Թռչնի հետ ունեցած բախումից օդանավը վնասվել է․ հետաձգվում է Երևան-Միլան չվերթը

analitik.am

FlyOne Armenia-ն հայտարարություն է տարածել․

«Հարգելի ուղևորներ,

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Հայցում ենք Ձեր ըմբռնումը։

Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում՝ խնդրում ենք դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ»:

Նույն շարքից