Լրահոս Ռազմական 

Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

analitik.am

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը ամենօրյա տեղեկագրում։

«Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Նույն շարքից