Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երբ է սկսվելու Աջափնյակի մերոյի կառուցումը. Նորություններ կան

analitik.am

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ տեղակալ Մաչյանը զեկուցեց, որ Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: Այն կատարվում է 3 փուլով: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքերով, եթե հաջողվի մինչև տարվա վերջ ավարտել նախագծային աշխատանքները, դա հնարավորություն կտա նախապատարստվել շինարարական աշխատանքների համար հաջորդ տարի, որի համար միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված է 4 միլիարդ դրամ. «Աջափնյակի մերոյի կայարանի վերաբերյալ առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենում ենք նախագիծ՝ այս տարվա վերջով, որը հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար»:

Մաչյանը հավելեց, որ ընթացքիկ շաբաթվա ընթացքում կունենան որոշակի շոշափելի աշխատանքներ, որոնք քաղաքացիներին մի փոքր անհանգստություն կպատճառեն. «Մենք 14 կետում հորատման աշխատանքներ ենք իրականացնելու: Ունենք նաև աշխատանքներ՝ կապված քաղաքացիների հետ հանրային լսումների կազմակերպելու հետ»:

Ինչ վերաբերում է Սուրմալուի հատվածում մետրոյի նոր կայարան կառոցելուն, Մաչյանն ասաց, որ տեխնիկական առաջադրանքը պատրաստ է, անցած շաբաթվա ընթացքում ձևավորվել են համապատասխան գրություններ գնման գործընթացը մեկնարկելու համար, ընթացիկ շաբաթվա ընթացքում արդեն ամբողջությամբ ավարտած կլինեն ու կհայտարարեն: Գնման գործընթացը կտևի մոտ 2 ամիս: Այս դեպքում նախագծային փուլն ավելի կարճ է տևելու՝ հաշվի առնելով այն, որ կայարանը կառուցվելու է գործող գծի վրա:

Նույն շարքից