Հասարակություն Պատահարներ 

Գյումրիի բնակիչը մեքենա է գողացել մաքսատան հարակից տարածքից, հետո՝ վերադարձրել (տեսանյութ)

analitik.am

Հուլիսի 3-ին, ժամը 21։05-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20։14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շեվրոլե Կամարո» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 1-ի կեսգիշերին մաքսատան հարակից տարածքից նշված մեքենան գողացել և տեղափոխել է Գյումրի:

Նա ներկայացրել է գողացած մեքենան:

44-ամյա գյումրեցին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից