Լրահոս Պատահարներ 

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է

analitik.am

Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում աղբ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացել են հուլիսի 8-ին` ժամը 22։30-ին։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:

Հուլիսի 10-ին` ժամը 18։45-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։

 

Նույն շարքից