Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Կարող ենք արդեն շնորհավորել. ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ցանկանում է դառնալ Մատենադարանի տնօրեն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը լուծարելուց եւ կանոնադրության մեջ փոփոխություններից հետո Մատենադարանի տնօրեն կարող է դառնալ անգամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողը՝ նախկինում միայն դոկտորներն իրավունք ունեին մրցույթին մասնակցելու: Հուլիսի 7-ին ավարտվել է տնօրենի թափուր տեղի համար հայտեր ներկայացնելու ժամկետը:

Տեղեկացանք, որ հայտ է ներկայացրել 3 հոգի՝ Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ում ցանկանում է կոլեկտիվը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Մրցույթը կայանալու է հուլիսի 17-ին։ Եվ քանի որ հոգաբարձուների խորհուրդն իշխանական կազմ ունի, կարող ենք արդեն շնորհավորել Արա Խզմալյանին, ով ժամանակին եղել է Մատենադարանի արխիվի վարիչը եւ որոշել է հետ գնալ մայր օջախ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից