Լրահոս Տնտեսություն 

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. Վահան Քերոբյան

analitik.am

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Երևանի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառության աճը կարող է հասնել 60 տոկոսի։ Այս մասին նախարարը հայտարարել է Եկատերինբուրգում Innoprom-2023 ցուցահանդեսում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Քերոբյանի խոսքով, 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5 միլիարդ դոլարը, այժմ ապրանքաշրջանառությունը կրկնակի աճել է։ Նախարարը կարծիք է հայտնել, որ 2023 թվականի վերջին աճը կկազմի 50-60 տոկոս։

Քերոբյանը նշել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Նա մանրամասնել է, որ կրկնապատկվել է նաև Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ այլ երկրների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է դեպի Ռուսաստան հայկական արտահանման կտրուկ աճի մասին։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման աճը կազմել է 187 տոկոս։ Նրա խոսքով, մատակարարումների հիմնական մասը բաժին է ընկել վերաարտահանմանը։ Միաժամանակ 47 տոկոսային կետով աճել են հայկական ապրանքների առաքումները Ռուսաստան։

Նույն շարքից