Բարի օր Լրահոս Հասարակություն 

ԵՄ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

analitik.am

Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի գործողությունները` որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ ԿԽՄԿ-ին՝ շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից