Լրահոս Միջազգային 

Ուզբեկստանի նախագահը աշխատանքից ազատել է 17 «քնած դավաճանների»

analitik.am

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վերընտրվելուց հետո պաշտոնանկ է արել շրջանների, քաղաքների, արդյունաբերական ընկերությունների և ասոցիացիաների 17 ղեկավարների։ Համապատասխան որոշումը նա կայացրել է ներդրումների ներգրավման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ին, այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Միրզիյոևի կարծիքով՝ պաշտոնանկ արված ղեկավարները «քնած դավաճաններ են»։ Նախագահն ընդգծել է, որ պատրաստ է ներել սխալվող, բայց աշխատող մարդուն, սակայն ոչ երբեք դավաճանին։

Նշվում է, որ պետության ղեկավարը հանձնարարել է նաև Ուզբեկստանի գլխավոր դատախազությանն ու Հաշվեքննիչ պալատին ստուգել պաշտոնանկ արված պաշտոնյաների գործունեությունը՝ ապահովելով օրենքի գերակայությունը։

Նույն շարքից