Լրահոս Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Պուտինին

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսական մասի իրականացման առաջարկներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Նպատակը Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի միջոցով իրականացվող ֆինանսական գործարքների համար խոչընդոտների վերացումն է, ինչը բազմիցս պնդել է Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև թույլ տալ միաժամանակ շարունակել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով»,- ասել է Դյուժարիկը և հավելել, որ ռուսական կողմը ստացել է գլխավոր քարտուղարի նամակն ու այժմ ուսումնասիրում է այն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից