Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն իր էջում «փչացրել» է Տիգրան Ավինյանին

analitik.am

Աշխարհն աշխարհով, ավելի ճիշտ՝ Արցախն Արցախով, բայց Նիկոլ Փաշինյանն իր ուիքենդները պետք է լավ անցկացնի: Օրեր առաջ նա հանգստյան օրերին ընտանիքի հետ հասցրեց հիանալ Այվազովսկու կտավներով, զբոսնել Երևանում ու երթևեկել Տիգրան Ավինյանի ամենասիրելի ավտոբուսներով: Ի դեպ, հատկանշական է, որ այս անգամ ընտանիքի անդամների հետ էր նաև Աշոտ Փաշինյանը, ով սովորաբար բացակայում է ընտանեկան միջոցառումներից:

Բացի կիրակին վայելելուց, Նիկոլ Փաշինյանն այդ օրը չմոռացավ ու հերթական անգամ «ապտակեց» Տիգրան Ավինյանին, ով հենց Փաշինյանի շնորհիվ է հնարավորություն ստացել պայքարելու Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Դե իսկ Փաշինյանը, բացի Ավինյանի թեկնածությունն առաջադրելը, ժամանակ առ ժամանակ խայթում է նրան՝ կարծես հիշեցնելով, թե որտեղից է նա եկել, ինչի է հասել ու ում շնորհիվ:

Այսպես, ինչպես արդեն նշեցինք, այդ օրը Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ օգտվեց նաև Տիգրան Ավինյանի կողմից այդքան գովերգած MAN ավտոբուսից: Որքան էլ որ Փաշինյանի փիառչիկները փորձեցին թաքցնել, հրապարակված տեսանյութում պարզ երևում էին կառավարության ղեկավարի անվտանգության աշխատակիցները, առնվազն՝ երկուսը:

Բայց այդ ընթացքում հատկապես աչք ծակեց այն, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկության համար վարորդին վճարեց առձեռն, ոչ թե կոպեկ ընտունելու սարքի միջոցով: Այդ սարքը կամ չեր աշխատում, կամ էլ վարորդն անջատել էր «գրդոն» անելու համար:

Աբսուրդ է, որ դա Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն օք էր, այլ նաև նա դա հրապարակեց ի ցույց բոլորի:

Ստացվում է, որ կառավարությունը միլիոնավոր դրամներ է ծախսում, նոր ավտոբուսներ ներկրում, այդքան խոսում վճարման համակարգի մասին, բայց անգամ նոր ներկրված ավտոբուսների մեջ դա չի աշխատում: Ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այստեղ, ձախողված պարետի խոսքերը լոկ խոսքեր են: Նա տեսախցիկների առաջ ասում է մի բան, իսկ իրականում անում մեկ այլ բան:

Նիկոլ Փաշինյանն այս տեսանյութով կարծես թե նպատակ ուներ «փչացնել» Տիգրան Ավինյանին: Սա ուղիղ հարված էր հենց վերջինիս: Մի կողմից կարող ենք չբացառել, որ կոպեկ ընդունելու սարքն իրոք չէր աշխատում: Մարդ ես՝ ամեն ինչ կարող է լինել: Բայց ուշագրավ է այն, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դա: Բնականաբար տեսանյութը մոնտաժված էր, բայց այդ մասը հատուկ թողել էին: Քիչ հավանական է, որ դա պատահականություն էր, ավելի հավանական է այն, որ այդ դրվագը հատուկ էր պահված:

Փաշինյանն իր այս քայլով դաբռո է տալիս մյուս քաղաքացիներին, որ կարելի է հենց վարորդին վճարել, ոչ թե կոպեկը գցել ընդունիչի մեջ: Նա դրանով վնասում է քաղաքապետարանի հայտարարած քաղաքականությանը: Փաշինյանը նաև դաբռո է տալիս վարորդիներին, որ կարող են հանգիստ անջատել կոպեկի ընդունիչներն ու «գրդոն» անել: Իսկ այն, որ այդ գումարը չի գնալու բյուջե, թքած:

Նույն շարքից