Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անքակտելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հուսալի ու հստակ երաշխիքները. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ սկսել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:

ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղության պայմանագրի անքակտելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հուսալի ու հստակ երաշխիքները, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունն՝ աջակցել միջազգային հանրության ջանքերը ԼԵռնային Ղարաբաղում նորմալ կենսագործունեությունը վերականգնելու ուղղությամբ: Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները, այդ թվում խաղաղության պայմանագրի թեման` հետագայում Մոսկվայում կազմակերպելով նաև հայ-ադրբեջանա-ռուսական գագաթնաժողով նշյալ պայմանագիրը ստորագրելու համար:

Ավելին այստեղ

Նույն շարքից