Գլխավոր Լրահոս Տնտեսություն 

Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստանի և Վրաստանի տարածքով. ԻԻՀ էներգետիկայի նախարար

analitik.am

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միանալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ալի Աքբար Մեհրաբիանն այս դիտարկումներն արել Է իրանական ուսանողական լրատվական գործակալությանը (ԻՍՆԱ) տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, և մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա:

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ՝ առանց վճարելու:

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է», - եզրափակել է նա։

Նույն շարքից