Բարի օր Լրահոս Հասարակություն 

Առգրավվել են 31 տուփ պոպկոռն ու 48 քաղցր բամբակ. Երևանի քաղաքապետարանը լուրջ գործեր է անում

analitik.am

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի մասին զեկույցի ընթացքում բավականին ուշագրավ տեղեկություններ հայտնվեցին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հաշվետու ժամանակահատվածում երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակում ու դրան հարակից տարածքներից առգրավվել են 31 տուփ պոպկոռն, 40 քաղցր բամբակ, 3 կգ շաքարավազ, ինչպես նաև քաղցց բամբակ պատրաստող ինքնաշեն սարք՝ գազ բալոնով, 2 սեղան, 2 նստարան ու 3 աթոռ:

Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանը լուրջ գործերով է զբաղված:

Նույն շարքից