Լրահոս Ռազմական 

ՌԴ-ն հակաահաբեկչական գործողություն է կատարել Օդեսայում

analitik.am

ՌԴ ՊՆ-ից մեկնաբանել են․ Ռուսաստանի զինված ուժերն անցած գիշեր բարձր ճշգրտության զենքով խմբակային հարված են հասցրել Օդեսայում այն օբյեկտներին, որտեղ պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել ՌԴ-ի դեմ․

«Այդտեղ օտարերկրյա վարձկաններ են եղել։ Հարվածի համար նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Կիևի ռեժիմի տարածած տեղեկատվությունը» Օդեսայի Պայծառակերպության տաճարը Ռուսաստանի զինված ուժերի կողմից ավիրելու մասին չի համապատասխանում իրականությանը։

Գերատեսչությունը, ի թիվս այլ փաստերի, այդ թվում տեղի բնակիչների տեսագրություններից ելնելով ենթադրում է, որ տաճարի ավերման պատճառը եղել է ուկրաինական զենիթային կառավարվող հրթիռի անկումը «ՀՕՊ համակարգերի օպերատորների անգրագետ գործողությունների արդյունքում, որոնք Ուկրաինայի Զինված ուժերը միտումնավոր տեղադրում են բնակավայրերի բնակելի թաղամասերում, այդ թվում՝ Օդեսա քաղաքում»։

Նույն շարքից