Լրահոս Պատահարներ 

Ադրբեջանցի նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել

analitik.am

Ինքնասպան է եղել Ադրբեջանի Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Թալեհ Գարաշևի եղբայրը՝ Ազեր Գարաշևը։

Qafqazinfo-ն հայտնում է, որ Ազեր Գարաշևն այսօր կրակել է իր վրա Քուրդամիրի շրջանի Փիրյակյոչա գյուղում, որտեղ նա ապրում էր։

Նա դեպքի վայրում մահացել է։

Ազեր Գարաշևը, ով տարբեր պաշտոններ է զբաղեցրել, վերջին շրջանում ոչ մի տեղ չէր աշխատում։

Նույն շարքից