Լրահոս Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Արցախի Ասկերանում ադրբեջանական կրակոցներից վնասվել է քաղաքացիական մեքենա

analitik.am

Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից Արցախում վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. տուժածներ չկան։

Այսօր Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

 

Արցախի ՆԳՆ

Նույն շարքից