Բարի օր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը Ռոբերտ Քոչարյանի ֆանա՞տն է

analitik.am

Եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, եթե անգամ այն քեզ չի հետաքրքրում, դա դեռ չի նշանակում, որ քաղաքականություը չի զբաղվելու քեզանով: Այն քաղաքացիներին հետապնդում է ամենուր, այդ թվում ու առաջին հերթին՝ հենց սոցկայքերում: Նույնիսկ եթե դու սոցկայքում գրանցված ես ծանոթությունների, ընկերների հետ շփումների և նմանատիպ այլ նպատակներով, դու ազատված չես քաղաքական գործիչների թիրախ դառնալու վտանգից: Ասվածն ավելի սաստկանում ու ակնառու է դառնում հատկապես ընտրություններից առաջ: Այսինքն, այս օրերին Հայաստանում պարարտ հող է ստեղծված այս ամենի համար՝ հաշվի առնելով Երևանում սպասվելիք ավագանու ընտրությունները, որին մասնակցելու է նաև իշխող ուժը:

Մասնավորապես Ֆեյսբուք սոցալական ցանցում գրանցված օգտատերերը շատ հաճախ կարող են տեսնել իշխող ուժի թեկնածուի վերաբերյալ գովազդներ: Դրանք ընտրություններին ընդառաջ ավելի ու ավելի են շատանում ու հաճախակի հանդիպում: Սակայն Տիգրան Ավինյանը, ով մեծ գումարներ է ծախսում անձնական փիառի համար, միայն ֆեյսբուքով չի սահմանափակվում. նա սոցկայքի միջոցով առաջարկում ու հորդորում է նաև միանալ իր տելեգրամյան ալիքին:

Դեռ հարց է, թե ինչ միջոցներով են գովազդվում Ավինյանին վերաբերող նյութերը: Անգամ չի բացառվում, որ դրանք Երևանի բյուջեի փողերն են: Բայց հաշվի առնելով հենց միայն դրամահավաքին հավաքած 500 միլիոն դրամը՝ կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ն դրամական միջոցների պակաս չունի: Ինչ վերաբերում է Ավինյանի տելեգրամյան ալիքին, ապա մասնավորապես գովազդների լուսանկարներում նա տարօրինակ կերպով հիշեցնում է «Հայաստան» դաշինքի տղաներին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարժավի ժամանակ՝ նույն կեցվածքը, նույն հագուկապը, նույն մաչոյական կերպարը: Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի ու Տիգրան Ավինյանի կերպարի վրա աշխատել է նույն թիմը: Իսկ եթե անգամ այդպես չէ, չի բացառվում, որ երկրորդը շա՜տ տպավորված է եղել առաջինի արշավով ու ուղղակի քոփի է արել:

Ինչևէ, քաղաքացիները պետք է պատրաստ լինեն Տիգրան Ավինյանի դեմքը ոչ միայն սոցկայքերում, այլ նաև փողոցներում տեսնելուն: Տրամաբանական է, որ շատ շուտով մայրաքաղաքի փողոցներում հայտնվելուն են նրա մեծադիր պլակատները: Իսկ մինչ այդ արժե խոսել տելեգրամյան ալիքի հետ կապված մի հետաքրքիր միջադեպի մասին: Ստորև ներկայացված լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչպես է քաղաքացիներից մեկը հրաժարվում միանալ ալիքին ու հայհոյում է: Դրան ի պատասխան ալիքը վարողը պահանջում է վերջինիս հեռախոսահամարը: Պարզ է, որ հեռախոսահամարը չեն պահանջում սիրուն աչքերը գովերգելու համար: Սա կարելի է համարել սպառնալիք:

Ուշագրավ է նաև այն, որ Ավինյանի տելեգրամյան ալիքը մինչև 2023 թվականի մարտը վարվել է ռուսերենով, ու միայն մարտի 6-ից հետո է անցում կատարել հայերենին: Դա նշանակում է, որ մինչ այդ նա, այսպես ասած, այլ լսարանի վրա է աշխատել, դրանից հետո՝ այլ:

Ինչևէ, անգամ այդքան գովազդվելուց հետո նրա տելեգրամյան ալիքը հազիվ 1083 հետևորդ է հավաքել:

Նույն շարքից