Բարի օր Լրահոս Հասարակություն 

Տիգրան Ավինյանն ու իր թիմն անգամ շոուների ժամանակ են վտանգում քաղաքացիների կյանքը

analitik.am

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Տիգրան Ավինյանը պատրաստվում է մի մեծ շոու սարքել Երևանում երթուղային ցանցում վերջին Գազելին հրաժեշտ տալը:

Ենթադրել էինք, որ նա մեծ շուքով այրելու է վերջին Գազելն ու հայտարարելու է մայրաքաղաքն ի վերջո դրանցից ազատագրելու մասին, չնայած դա խոստացել էին անել 2019 թվականից: Մենք դա գրել էինք կեսկատակ, բայց արի ու տես, որ այդքան էլ չէինք սխալվել:

Այսօր նախ Տիգրան Ավինյանի, ապա քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես է ՔՊ թեկնածուն վարում մայրաքաղաքի վերջին Գազելը: Նա, գործի դնելով իր ամբողջ դերասանական տաղանդը, քաղաքացիներին հայտնում է Գազելի վերջին ուղևորը լինելու և անակնկալի մասին: Իսկ անակնկալն ուղղակի ավտոբուսն է, որը փոխարինելու է իր կյանքն ապրած Գազելին:

Ուզում ենք հիշեցնել, իսկ չիմացողներին տեղեկացնել, որ այդ բոլոր ավտոբուսները Տիգրան Ավինյանը կամ ՔՊ-ն իրենց գրպանից չեն գնել: Դրանք ձեռք են բերվել քաղաապետարանի բյուջեի հաշվին, իսկ բյուջեն գոյանում է հենց այն քաղաքացիների միջոցներով, որոնց վրա վաճառվում է այդ, այսպես ասած, լավությունը:

Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ն պատրաստ են ամեն ինչի՝ ընտրություններում մեկ ավել ձայն ստանալու համար: Ու կարևոր չէ, որ մայրաքաղաքում այսօր բազմաթիվ չլուծված հարցեր կան՝ աղբահանությունից ու խիստ ծանր, առողջության համար վտանգավոր օդից սկսած մինչև անկանոն շինարարություն ու ջրամամատակարարման խնդիրներ:

Սակայն վերջին խոսքը լինելու է հենց երևանցունը, ով պետք է իր ընտրությունը կատարի շոուների սիրահար քաղաքապետի և Երևանն իրոք մարդկանց համար ապրելու քաղաք դարձնելու թեկնածուների միջև:

Հավելենք, որ տեսանյութում Տիգրան Ավինյանը Գազելը վարում է առանց ամրագոտի: Բացի դրանից երթուղայինում ուղևորների թիվը գերազանցում թույլատրելին: Այսինքն, անգամ շոուներ կազմակերպպելիս՝ Ավինյանն ու թիմը չեն կարողանում սխալներ թույլ չտալ ու չվտանգել քաղաքացիների կյանքը:

Նույն շարքից