Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց. Նարեկ Մալյան

analitik.am

Ունենալ քրեական գործեր, մեղադրվել ինչ-որ շինծու մեղադրանքներով այսօր դարձել է սովորական երևույթ: Արդեն մի տեսակ տարօրինակ էլ է, որ մարդիկ, ովքեր մի քիչ երևում են դաշտում, քրեական գործ չունենան իրենց վրա: Դատարանի մոտ հայտարարեց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ կոնկրետ իր վրա 7 քրեական գործ է հարուցվել իր հանրային գործունեության հետ կապված:

Այս պահին դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:

Մալյանի խոսքերով, Աշոտյանը շատ վտանգավոր մարդ է, ինչպես վտանգավոր է յուրաքանչյուր ոք, ով չի վախենում բարձրաձայնել ճշմարտությունը, ով չի կարող ինքն իր հետ հաշտ լինել, որևէ բան չանել, ձևացնել, թե շուրջ բոլորը որևէ բան չի կատարվում ու հանգիստ ապրել:

Մալյանը կարծում է, որ Աշոտյանն այդ առումով առանձնակի վտանգավոր մարդ է այս իշխանությունների համար, որովհետև նա կարողանում է երեք լեզվով ազատորեն քաղաքական կոնտենտ արտադրել. «Դավաճանները մեզ, Արմեն Աշոտյանին, Արմեն Գրիգորյանին վախից են ազատազրկել: Թուրքի ստրուկները սարսափում են ազատ մարդկանցից, դավաճանները սարսափում են հայերից, էլիտար կայֆերով ապրողները սարսափում են իրենց շատ մոտ ապագայում հեռանկարից»:

«Ես շատ եմ տեսնում քննարկումներ, որ սրանք դավաճան են: Դա տեսնում ենք հատկապես վերջին 2 տարիներին, տարբեր հարթակներից: Ինձ թվում է, որ այդ առումով էլ ավելացնելու բան չկա: Այլևս գոյություն ունի համազգային մեծ կոնսենսուս, որ սրանք դավաճան են: Եկեք ուղղակի արձանագրենք այդ փաստն ու շարժվենք առաջ:

Եկեք մի հատ հասկանանք, թե մենք ով ենք՝ դավաճանների առաջ կզո՞ղ ենք, խոնարհվո՞ղ ենք, լռո՞ղ ենք: Ինձ թվում ա, որ չէ: Եթե լռող, կզող, ուրացող լինեինք, վաղուց արած կլինեինք:

Սրանց հեռացումը տխուր միջոցառում չի լինելու, սրանց կառավարումն է սուգ, վիշտ, դագաղ, իսկ հեռացումը լինելու է համազգային տոն: Ես ձեզ խոստանում եմ, որ սրանց հեռացման պրոցեսը լինելու է շատ դինամիկ ու շատ հետաքրքիր, ինչպես իմ բոլոր պերֆորմանսները: Ես ուզում եմ ձեզ ասել՝ շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց: Եթե սրանք դավաճան են, ես դավաճաններին բռնող եմ, ես դավաճաններին դատողն եմ, ես դավաճաններին կզցնողն եմ, դավաճանների ականջները կտրող չոբանի շուն դարձնողն եմ, դավաճանների դահիճն եմ: Շատ մոտ ապագայում սպասեք այն կանչին, կոչին, որով…»,-ասաց նա:

Նույն շարքից