Բարի օր Լրահոս Հասարակություն 

Մահացել է Տոտո Կուտունյոն

analitik.am

80 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն։

Ավելի վաղ Կուտունյոն տեղափոխվել էր Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոց: Կուտունյոն մահացել է երկարատև հիվանդությունից հետո, վերջին ամիսներին երգչի ինքնազգացողությունը վատացել էր։

Կուտունյոն համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ադրիանո Չելենտանոն, Ջո Դասենը, Դալիդան և այլք։

Նա այնպիսի հիթերի հեղինակ է, ինչպիսիք են L'italiano-ն և Buonanotte-ն: Քչերը գիտեն, որ Կուտունյոն նաև Զագրեբում կայացած Եվրատեսիլ-1990-ի հաղթողն է։

 

Նույն շարքից