Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը, իմ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին. Մանե Թանդիլյան

analitik.am

Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան՝ այս անգամ: Այսքան համահայկական չեն եղել: Մենք պարտավոր ենք այս գիտակուցումով գալ քարոզարշավի, հորդորել երևանցիներին անպայման մասնակցել ընտրություններին և բացատրել, թե ինչու: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Ապրելու երկիր կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը, իմ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագարկան են այդ ընտրությունները և որքան կարևոր է, որ մենք նվիրում ու ջանք չխնայենք այս ամենը մեր սիրելի երևանցիներին բացատրելու, հորդորելու համար: Ես պատրաստ եմ իմ կյանքի հաջորդ տաս տարին նվիրել մեր երկրին անվերապահորեն, ինչպես ասել եմ պատերազմից հետո: Սա ինձ համար խոսքեր չեն, ես այսպես ապրում եմ: Միայն այսպես է հնարավոր փոխել ապագան»,-ասաց նա:

Նույն շարքից