Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Ինչո՞ւ է ՔՊ-ի ու Տիգրան Ավինյանին կարգախոսը խիստ վտանգավոր ու ի՞նչ է սպասվում քաղաքացիներին

analitik.am

 

Իշխող ուժը, Երևանի ավագանու ընտրությունները դեռ չսկսած, քարեր է դնում իր հետագա անհաջողությունները շարքային քաղաքացիների վրա բարդելու համար: Սա նոր բան չէ ՔՊ-ի համար: Արդեն 5 տարի Հայաստանում տեղի ունեցող բոլոր անհաջողությունների, այդ թվում՝ պատերազմում պարտության մեջ մեղադրում են բոլորին, բացի ամենաառաջին ու ամենագլխավոր մեղավորից՝ իրենցից:

Երևանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի կարգախոսն է՝ «Ասեք, կանենք»: Սա իշխող ուժը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ներկայացնում են այնպես, իբր լսելու են քաղաքացու ձայնը, լուծելու են բոլոր այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնելու են քաղաքացիները: Սակայն, իրականում սա այն կարգախոսն է, որը ժամանակ անց նույն իշխանությունները դնելու են իրենց ձայն տված քաղաքացիների առջև ու ասելու են՝ «բա դուք մեզ չեք ասել, որ այսինչ բանը պետք է անել, մենք էլ չենք արել»:

Այսպիսով, իշխանությունները նախաձեռնողականությունը թողնում են քաղաքացիների վրա, որպեսզի հետագայում հնարավոր անհաջողությունների համար մեղադրեն հենց քաղաքացիներին: Ըստ էության, սա խիստ վտանգավոր գործընթաց խորհրդանշող կարգախոս է, որով իշխանությունները գոնե ազնվություն են ունենում ու ասում, թե ինչ են պատրաստվում անել հետո:

Վերոնշյալում համոզվելու համար բավարար է լսել լրագրողների հետ Տիգրան Ավինյանի ճեպազրույցը: Երեկ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները ՔՊ թեկնածուից հետաքրքրվեցին, թե ինչու է կառավարությունն իր պաշտոնավարման ժամանակ 10 միլիարդ դրամ տրամադրել քաղաքապետարանին, իսկ Հայկ Մարությանի օրոք մի լումա չի փոխանցել, Ավինյանը հայտարարեց, որ Մարությանը չի ուզել: Այսինքն՝ չի ասել՝ տվեք: Մի կողմ ենք դնում այն, որ Մարությանն իրականում գումար ուզել է կառավարությունից, սակայն դա չի խանգարում ՔՊ-ին այսօր բոլորովին այլ բան հայտարարել, ինչը նշանակում է, որ վաղն էլ հենց նույն սցենարով քաղաքացիներին են ասելու, որ չեք ուզել, չենք արել: Չի բացառվում նաև, որ «հորս արև» էլ երդվեն, որ քաղաքացիներն իրենց չեն ասել, այ քեզ բան... Քաղաքացիների լավ չհասկանալու դեպքում էլ ՔՊ-ն արդեն գիտի ում դիմի՝ ծնոտներ ծռելու կոչերով հայտնի Գորիսի քաղաքապետին:

Նույն շարքից