Լրահոս Տնտեսություն 

Արցախի պետնախարարը տեղեկացնում է

analitik.am

ՇԱԲԱԹ ԵՎ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ, ՁԱՎԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԻՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ԱՅՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻԻՑ

Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:

Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյան

Նույն շարքից