Բարի օր Քաղաքականություն 

Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Արայիկ Հարությունյանը խոսել է ժողովրդի հետ

analitik.am

Ստեփանակերտի հրապարակում մի քանի ժամ լարված իրավիճակ է, ըստ Տելեգրամյան ալիքների, րոպեներ առաջ ժողովրդի հետ խոսեց Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները հաշված օրերի  ընթացքում կվերդարձվեն: Նա նաև հայտարարեց, որ միակ ճանապարհը Լաչինի ճանապարհն է լինելու և այն կբացվի՝ ստեղծելով հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ: Ի պատասխան հրապարակում հավաքված մարդիկ բղավում էին, որ չեն հավատում  Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Արցախի նախագահը նաև հայտարարեց, որ ոչ Պուտինը, ոչ Բայդենը չեն օգնելուԱրցախին, Արցախին օգնողներ չեն լինելու և պետք է արցախցիները միասին դուրս գան ստեղծված իրավիճակից: Ինչ վերաբերում է պարենի խնդրին,  Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Լաչինի ճանապարհի միջոցով  են լուծելու այդ հարցը: Այս պահի դրությամբ իրավիճակն Արցախում շարունակում է լարված մնալ:  Մարդիկ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականն՝ ուղղելով նրան հարցեր, թե ի՞նչ գնով պետք է բացվի Լաչինի ճանապարհը, ի՞նչ է դեռ պետք հանձնել, որոնց ի պատասխան Հարությունյանը հայտարարել է, որ հարցերը չեն լսվում:

Նույն շարքից