Լրահոս Միջազգային 

Ադրբեջանցի միլիարդատերը խնդրանքով դիմել է Պուտինին

analitik.am

Ադրբեջանցի միլիարդատեր Վագիթ Ալեքպերովին պատկանող «Լուկօյլ» ընկերությունը դիմել է ՌԴ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով թույլ տալ երկրից 5 միլիարդ դոլար դուրս հանել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը։ Նրա կարծիքով, «Լուկօյլ»-ը ծրագրում է գումարը ծախսել օտարերկրյա ներդրողներից սեփական բաժնետոմսերը հետ գնելու համար։

Նշվում է, որ բաժնետոմսերի հետգնումը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Հաշվի առնելով նավթագազային այլ ընկերություններին, որոնք նույնպես դիմել են կառավարությանը նմանատիպ խնդրանքներով, գումարը կարող է հասնել 10 միլիարդ դոլարի:

Փորձագետները վստահ են, որ նման գործարքները կարող են նպաստել կապիտալի արտահոսքին և ռուբլու նոր անկման պատճառ դառնալ։

Նույն շարքից