Տնտեսություն 

«Աղբային» վարկանիշ ունեցող Հայաստանը ձգտում է 10 տարի ժամկետով դոլարային պարտատոմսերի թողարկմանը. The Wall Street Journal

analitik.am

Աշխարհի ամենառիսկային մի քանի պետական վարկառուները հինգշաբթի շտապել են պարտատոմսեր վաճառել՝ ռեկորդային գլոբալ ցածր տոկոսադրույքների պայմաններում օգտվելով եկամտաբերության համատարած որոնումից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։



Հայաստանը, Բուլղարիան և Էկվադորը պարտքի վաճառման հերթ են կանգնել, և չնայած թույլ վարկանիշներին ու նույնիսկ պարտքի չսպասարկման Էկվադորի վերջին փորձին՝ ներդրողներն ակնկալում են պարտատոմսերի լավ վաճառք։



Commerzbank-ի վերլուծաբան Սայմոն Կիխանո-Էվանսի խոսքով՝ այդ գործարքները լուրջ պահանջարկ կունենան վարձր լիկվիդայնության շնորհիվ։



«Աղբային» վարկանիշ ունեցող Հայաստանը ձգտում է 10 տարի ժամկետով դոլարային պարտատոմսերի թողարկման։ Գործարքի վրա աշխատող բանկիրները ենթադրում են եկամտաբերություն 7.625 տոկոսի շրջանում։ Երկիրը ձգտում է ստանալ 500 մլն դոլար։



Բուլղարիան, որը ըստ Fitch Ratings-ի՝ «աղբայինից» մեկ աստիճան վերև է գտնվում, ջանում է հասնել 3.1 մլրդ եվրոյի (3.28 մլրդ դոլարի)՝ 7,12 տոկոսով և 20 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկմամբ։ Բանկիրները նախատեսում են, համապատասխանաբար, 2.2%, 2.7% և 3.25% եկամտաբերություն։



Ինչ վերաբերում է «աղբային» մակարդակում գտվող Էկվադորին, այն փորձում է վաճառել 5 տարի մարման ժամկետով դոլարային պարտատոմսեր մոտ 10.5 տոկոսի եկամտաբերությամբ։ Էկվադորը պարտատոմսերի շուկա է վերադարձել հունիսին՝ 2008 թվականին պարտքի դեֆոլտից հետո առաջին անգամ։



Զարգացող վարկառուները գլոբալ պարտատոմսային վաճառքից այս տարի ստացել են 31 մլրդ դոլար։ Ցուցանիշը 1/5-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ ըստ Dealogic-ի։ 2014 թվականին նման վարկառուները ստացել են ռեկորդային՝ 114 մլրդ դոլար:



Պարտատոմսերի վաճառքի անցած տարվա պիկը ավելի ռիսկային երկրներին թույլ է տալիս այժմ թողարկել պարտատոմսեր, քանի որ մրցակցությունը թույլ է՝ ասել է վերլուծաբանը։


 

Դա տեղի է ունենում Հայաստանի համար դժվարին շրջանում՝ հաշվի առնելով Ռուաստանի հետ նրա սերտ առևտրային հարաբերությունները։ J.P. Morgan-ի մասնագետ Ստեֆան Վեյլերի խոսքով՝ ամերիկյան աճող տոկոսադրույքների հեռանկարով և անորոշ շուկայական կանխատեսմամբ Հայաստանը խելամտորեն է գործել՝ մեծացնելով արտաքին ֆինանսավորումը։



Նշվում է, որ Հայաստանին իր պարտատոմսերի վաճառքի գործարքներում սպասարկում են Deutsche Bank-ը, HSBC-ն և J.P. Morgan-ը։

Նույն շարքից