Լրահոս Տնտեսություն 

ՀՀ ԿԲ նախագահն առաջիկայում պարենամթերքի գների աճ չի կանխատեսում

analitik.am

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն առաջիկայում չի ակնկալում պարենամթերքի գների աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց հունվարի 30-ի ասուլիսում:

«Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- հուսադրեց ԿԲ նախագահը:

Նույն շարքից