Բարի օր Քաղաքականություն 

Ի՞նչ է թաքցնում ՔՊ վերնախումբը ՔՊ-ականներից

analitik.am

Ի՞նչ է թաքցնում ՔՊ վերնախումբը ՔՊ-ականներից.

Իմ տիրապետած վերջին 6 ամիսների հանրային կարծիքի հետազոտությունները, ցավալի արձանագրումներ են պարունակում քպ-ականների համար: Խոսքս միայն գահավիժող ռեյտինգների մասին չէ: Երբեմնի համաժողովրդական էյֆորիկ աջակցությունից նույնիսկ հետք չի մնացել: Այս պահին իշխանության նկատմամբ ատելությունը խփում է բոլոր ռեկորդները: Նախկին բոլոր իշխանությունները միասին ներառյալ ՍՍՀՄ, երբեք նույնիսկ մոտ չեն եղել հանրային ատելության այսպիսի չափերի:

Սա միանշանակ պայթունավտանգ իրավիճակ է: Այս պահին ատելության ալիքը դեռևս կառավարելի է, մեծամասամբ պայմանավորված քաղաքական լուրջ և վճռական այլընտրանքի բացակայությամբ: Սակայն քաղաքական վճռականների ի հայտ գալը կարող է տեղի ունենալ ամեն օր, իսկ այդ խորհրդանշական օրը իշխանության հետ ուղիղ աֆիլյացիա ունեցող, միջին և մանր քպականների համար կդառնա ճակատագրական: Մարդիկ այլևս չեն բավարարվի փողոցում Ալենի վրա ցփնելով կամ նիկոլի դեմքին դավաճան գոռալով: Կաթիլ կաթիլ հավաքված ծով դարձած ատելությունը կույր հեղեղի պես լցվելու է բոլոր նրանց տները ովքեր կասոցացվեն այս իշխանության հետ: Միամիտներին ՔՊ վերնախումբը խաբում է, թե ոստիկանությունը պետք եղած ժամանակ կապահովի բոլոր քպականների անվտանգությունը: ))))

Դա իհարկե սուտ է: Որպես ոստիկանության ռեսուրսին փայլուն տիրապետող մարդ, հավատացնում եմ, որ անկառավարելի ատելության ալիքի պայթյունի դեպքում ոստիկանության ռեսուրսը կհերիքի առավելագույնը 10 քպականի և նրանց ընտանիքների անվտանգությունը ապահովելու համար, այն էլ խիստ վերապահումով...

ՔՊականները կարող են իրենք իրենց հարց տալ, իրենք մտնու՞մ են արդյոք այդ 10 ընտանիքի մեջ:

Այն քպականներն ովքեր անձամբ թաթախված չեն հայերի արյան և հայրենիքի վաճառքի մեջ մտածելու բան ունեն: Դավաճանների և նրանց ընտանիքի անդամների դեմքերին համազգային ցփնոցին սարերի հետևում չի:

Իսկ այն քպականները, ովքեր պատրաստ են մեռնել հանուն նիկոլ փաշինյանի և նրա ընտանիքի էլիտար կենցաղի, թող առաջ գան: Դա էլ է դիրքորոշում, ինձ համար անհասկանալի է, բայց դիրքորոշում է:

#լաքա_սիրակ

 

Նարեկ Մալյան

Նույն շարքից