Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երևանում գիշերը դժոխային պայմաններ էին, իսկ Ավինյանը ֆուտբոլ էր վայելում /տեսանյութ/

analitik.am

Երեկ երեկոյան ու գիշերը տեղացած անձրևը դժոխային պայմաններ է ստեղծել մայրաքաղաքի վարորդների համար: Իսկ պատճառը փողոցների փոսերն են, որոնց հետ պայքարում քաղաքապետարանը վարորդներին միայնակ է թողել:

Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել անձրևի հետևանքների մասին ու գրել. «Այստեղ կարող էր լինել ձեր նախընտրական հոլովակը։ Երեւան, Ազատության պողոտա։
Ահա թե ինչ է լինում, երբ հավակնոտ, բայց փնթի ու կառավարման հմտություններից զուրկ ջահելները հավակնում են կառավարել միլիոնանոց քաղաքն ու հարկատուների վճարած միլիարդները»։

Հատկանշական է, որ հենց այդ րոպեներին իրավիճակի համար ուղիղ պատասխանատվություն կրող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով պայքարում Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, լուսանկարներ էր հրապարակում, թե ինչպես է ֆուտբոլ դիտում:

Այսինքն, այն րոպեներին, երբ վարորդները «վայելում» էին Ավինյանի աշխատանքի արդյունքը, նա վայելում էր իր հանգիստը:

Նույն շարքից