Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Վաղը Էրդողանը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

analitik.am

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչի կապակցությամբ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Այս հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը ես բանակցություններ ունենամ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել Է Էրդողանը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

«Այն քայլերը, որոնք արվում են այստեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ քայլեր են, դրա հետ չի կարելի հաշտվել, և ԵՄ անդամ երկրներն էլ չեն հաշտվում։ Այն բանակցություններում, որոնք մենք կանցկացնենք վաղը, պարոն Փաշինյանին կասենք, որ բացարձակապես անհնար է ընդունել նման ընտրություններ։ Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց հետ մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները: Սրանք այն ընտրությունները չեն, որոնք կարող են ընդունվել»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

 

Նույն շարքից