Լրահոս Միջազգային 

Շառլ Միշելը քննադատել է ռուսական հացահատիկի անվճար մատակարարումները

analitik.am

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շաբաթ օրը քննադատել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի մտադրությունը՝ մեկ միլիոն տոննա ռուսական հացահատիկ անվճար մատակարարել պարենային օգնության առավել կարիք ունեցող աֆրիկյան երկրներին։

«Ի՜նչ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք աֆրիկյան երկրների նկատմամբ այն ժամանակ, երբ մենք գիտենք, որ «սևծովյան գործարքը» հնարավորություն է տվել արտահանել 30 միլիոն տոննա (ուկրաինական հացահատիկ-խմբ.) հիմնականում առավել խոցելի երկրներ: Եվ «համերաշխության միջանցքներն» այլընտրանքային երթուղիներ են, որոնք արդեն թույլ են տվել 40 միլիոն տոննա արտահանել»,- ասել է Միշելը Հնդկաստանում՝ G20-ի գագաթնաժողովում:

Նույն շարքից