Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

«Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթո՛ւղթ»․Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

analitik.am

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով, դեմ է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն առաջարկին, թե պետք է Երևանի քաղաքապետընտրել` առանց կոալիցիա կազմելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարությանը 2 առաջարկ է ներկայացրել` իրեն ընտրել քաղաքապետի թեկնածու` առանց որևէ կոալիցիաներ կազմելու ու ստվերային պայմանավորվածությունների կամ կրկին գնալ ընտրությունների ճանապարհով։

«Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք»... Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթո՛ւղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասել է Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում։

Նա նշել է, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, իսկ իրեն ճանապարհ կտա, քաղաքը նախկին–ներկաներից, սև ու սպիտակներից մաքրելու համար։

«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասել է Ղուկասյանը։

Նա «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին առաջարկել է զանգահարել իրեն և ուղիղ եթերում կազմակերպել փաստաթղթի ստորագրում։

Նույն շարքից