Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Կան պայմանավորվածություններ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

analitik.am

Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի որոշակի հուսյեր կան. «Դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք»:

«Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ դրական զարգացումների հույսեր կան: Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավարերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տներ վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Բայց նաև արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է ու փոփոխական: Այն տեղեկությունը, որն ունենք այս պահին, կարող է կես ժամից փոխվել: Բայց շատ կարևոր է ճիշտ տեղեկություն ունենալ այդ պահի իրավիճակի ու դինամիկայի մասին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. «Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի: Կմեկնարկի, թե ոչ, չեմ կարող ասել, բայց հստակ է, որ կան որոշակի պայմանավորվածություններ»:

Նույն շարքից